Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայկական Սյունիքով հետաքրքրված է ևս մեկ համաշխարհային հսկա․ քաղաքագետ Տեսանյութ

Հայկական Սյունիքով հետաքրքրված է ևս մեկ համաշխարհային հսկա․ քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը մեկնաբանել է մայիսի 24-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության դեսպանների այցելությունները Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում նա նշել է, որ սա դեսպանների յուրօրինակ պատասխանն է Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջներին։

Սուքիասյանը հայտարարել է, որ Հնդկաստանը նույնպես հետաքրքրված է Սյունիքի տրանսպորտային ուղիներով, և հնարավոր է՝ հենց այս մարզը դառանա կապող օղակ Արևմուտքի և Արևելքի միջև։

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ը դրդում է Հնդկաստանին հետաքրքրվել այս տարածաշրջանով: Ինքը՝ Հնդկաստանը, առանձնապես հետաքրքրված չէ մեր տարածաշրջանով, բայց հանկարծ այդպիսի հսկան որոշում է, որ պետք է ներկայացված լինի այստեղ։ Կարծում եմ՝ դա Արևմուտքի՝ տրանսպորտային ուղիները վերահսկելու ծրագրի մի մասն է կազմում», – ասել է նա:

Քաղաքագետը կարծում է, որ Հնդկաստանը կարելի է դիտարկել որպես Հայաստանի պոտենցիալ դաշնակից, նաև աշխատել Իրանի հետ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու նպատակով։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը մեկնաբանել էր Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության դեսպանների այցելությունները Սյունիքի մարզ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …