Wednesday , October 9 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Կկարողանա՞ Ազատության հրապարակը ձեւակերպել հայ ազգային գաղափար

Կկարողանա՞ Ազատության հրապարակը ձեւակերպել հայ ազգային գաղափար

Վիճել պետք չէ, մեր օրերի տեխնոլոգիաները կարող են պատկերափոխել ամեն ինչ՝ ստեղծել ուզածդ քաղաքական էպատաժը։ Միակը, բարեբախտաբար, ինչը չի կարող անել 21-րդ դարի քաղտեխնոլոգիան՝ գտնել քաղաքական մտքի ու խոսքի փոխարինիչը։ Այդ դերն առայժմ մնում է մարդունը, բացառապես անհատինը։ 88-ի Ազատության հրապարակը այդպիսի անհատների միակ դասագրքային օրինակն է։ 2008-ին հայկական դիսկուրսում քաղաքական նշաձողը փրկելու վերջին շանսը ստացավ, եթե հիշում եք, հոգեխանգարմունք ձևակերպումը, և այդ հոդվածով էլ թաղվեց ընդդիմության դեմ գաղափարական պարտությունը։ 2008-ի պայքարի մասնակիցները, ընդ որում բոլոր կողմերի, կհաստատեն, որ Ազատության հրապարակի գլխավոր դիրիժորը ամեն օր հարթակ էր բերում քաղաքական նոր նշաձող՝ ստիպելով գործող իշխանությանը գնալ ցեյտնոտի, ինչն էլ եղավ։ Գիտեմ հայտնի մտավորականների, որոնք Սփյուռքից հատուկ գալիս էին, որպեսզի Ազատության հրապարակում ձևավորվող ազգային բովանդակության պարզ կրողը դառնային։ Եթե այսօր չկա այդ հավատն ու համոզմունքը տարածող հռետորը, ամոթ չէ ընթերցել տնային աշխատանքը՝ քաղաքական այլընտրանքի հստակ ձևակերպմամբ․ այդ գիտությունը ոչ ոք չի չեղարկել․եթե կուզեք, կապիտալի ուժը կախված է հենց այդ ձևակերպման ուժից, որի հետ կապ չունի անգամ փողոցում աղմկող պաշտոն կորցրածների քանակը, էլ չեմ ասում Արամ Խաչատրյանի արձանին թառած երիտասարդը․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …