April 2022 – Page 2 – Rusarminfo
Sunday , June 14 2026
amru
Home / 2022 / April (page 2)

Monthly Archives: April 2022

April, 2022

  • 15 April

    Ալիևը վախենում է, որ Հայաստանը «կուղղի մեջքը» և կգնա ռևանշի. քաղաքագետ Տեսանյութ

    Քաղաքագետ Արմեն Վարդանյանը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում, պատասխանելով հարցին, թե ինչ հետևություններ կարելի է անել վարչապետի հայտարարություններից, քաղաքագետն ասել է, որ ունի երկու վարկած։ Առաջին վարկածի համաձայն՝ Հայաստանը գտնվում է արտաքին …

  • 13 April

    «Ֆրանսիական հնարավորությունների պատուհանը» փակվել է Հայաստանի համար. Հիլդա Չոբոյան Տեսանյութ

    Փարիզում գործող «Կովկաս» կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը կարծում է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի համար բացված «ֆրանսիական հնարավորությունների պատուհանը» փակվել է։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Չոբոյանը նշել է, որ պատճառները հիմնականում կապված են ուկրաինական իրադարձությունների հետ։ Փորձագետի խոսքով՝ ԵՄ երկրների կողմից Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում՝ Թուրքիային …

  • 13 April

    Փաշինյանը հայտնել է սահմանազատման հանձնաժողովի կազմավորման ժամկետների մասին

    Հայաստանի Ազգային ժողովի ապրիլի 13-ի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Վարչապետը նշել է, որ ինքը համաձայնություն է տվել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները, իսկ դրա ժամանակացույցն ու …

  • 13 April

    Մակրոն, թե Լը Պեն. փորձագետը խոսել է հայերի քվեարկության մասին Տեսանյութ

    Փարիզի «Կովկաս» կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը մեկնաբանել է Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունները։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականայնի հետ» հաղորդման շրջանակներում Չոբոյանն ասել է, որ ընտրությունների արդյունքները՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնի և ընդդիմադիր Մարին Լը Պենի երկրորդ փուլ անցնելը սպասելի էր, և փորձագետները հենց այդպես էլ կանխատեսում էին։ Չոբոյանը նշել է, …

  • 12 April

    Քարագլխի գագաթին ուժերի եռակի դասավորություն է ձևավորվել․ արցախցի պատգամավոր Տեսանյութ

    Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Արամ Հարությունյանը մեկնաբանել է Արցախի Ասկերանի շրջանի Քարագլուխ բարձունքի շուրջ ստեղծված իրավիճակը։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Հարությունյանը հայտնել է, որ ռուս խաղաղապահները բարձունքում դիրք են տեղադրել՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև։ «Ես միանշանակ կարծում եմ, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան ելման դիրքեր։ …

  • 12 April

    Մինսկի խմբի եռյակի մրցակցությունը չի համապատասխանում Հայաստանի շահերին․ Հարությունյան Տեսանյութ

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանն ասել է, որ անսպասելի չի եղել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը չեղարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։ Նրա խոսքով, արցախյան 44-օրյա պատերազմից հետո Մինսկի «եռյակը» փաստացի անգործության է մատնվել։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում …

  • 11 April

    Ռուսները Հայաստանում ավելի քան 20 հազար բանկային հաշիվ են բացել. Մանուկյան Տեսանյութ

    ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը մեկնաբանել է ուկրաինական իրադարձությունների ֆոնին՝ համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ ՌՒՈՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում տնտեսագետը խոսել է այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է ՀՀ կենտրոնական բանկը երկրի տնտեսության կայունությունը պահպանելու ուղղությամբ։ «Նույնիսկ եթե օգտագործենք մեր …

  • 11 April

    Նեոն դարձյալ նկարահանվել է Հայաստանի լեռներում Տեսանյութ

    «Խոսորովի անտառ» պետական արգելոցի լրատվական ծառայությունը տեսնյութ է հրապարակել, որտեղ հերթական անգամ տեսախցիկները ֆիքսել են Նեո ընձառյուծին։ Տեսանյութին կից հաղորդագրության մեջ նշվում է, որ Նեոն Հայաստանում հանդիպող 9 ընձառյուծներից մեկն է։ Ընձառյուծն արդեն 4 տարի է, ինչ բնակվում է «Խոսորովի անտառ» պետական արգելոցում։ Նրան բնութագրում են որպես իր գահին հաստատված …

  • 10 April

    Որոշեք, Հայաստանից Ալթայ գնալն է ճիշտ, թե Արցախ

    Երևի ժամանակն է, որ Արցախի խորհրդարանը փակի տասնամյակների մաշվածությամբ հուզական էջը Արցախ-Հայաստան-Սփույռք համազգային հղումներով, ինչպիսին վերջին հայտարարությունն էր։ Եթե նպատակը աչքեր թրջելն է Արցախի դրոշի առջև, ապա հաստատ հիմա դրա ժամանակը չէ, հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել․ Արցախի Ազգային ժողովը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, Սփյուռքի աջակցությամբ, մեկ …

  • 8 April

    Տնտեսագետն առաջարկում է խոշոր ներդրողներին ՀՀ քաղաքացիություն տալ Տեսանյութ

    «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, տնտեսագետ Երվանդ Թարվերդյանը կարծում է, որ ռուսական շատ ընկերություններ կցանկանան դիվերսիֆիկացնել իրենց բիզնեսը, և այս համատեքստում Հայաստանը կարող է գրավիչ լինել նրանց համար։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Թարվերդյանը կարծիք է հայտնել, որ ի թիվս այլ միջոցառումների, պետք է պարզեցվի նաև օտարերկրյա խոշոր ներդրողների …