Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Երևանին ստիպում են ընտրել «Արցախն առանց հայերի» սցենարը. քաղաքագետ Տեսանյութ

Երևանին ստիպում են ընտրել «Արցախն առանց հայերի» սցենարը. քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայ համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունը։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման ժամանակ Գրիգորյանը հայտնել է, որ Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում անընդունելի է և մեծ ռիսկեր է պարունակում։

«Անհնար է պատկերացնել, որ տեղի ունեցածից հետո հայերը կարող են խաղաղ ապրել այնտեղ՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Նման սցենարով Արցախում ոչ մի հայ չի մնա»,- ասել է քաղաքագետը։

Գրիգորյանը կարծում է, որ հայկական կողմը պետք է համոզի միջնորդներին, որ եթե հակամարտությունը լուծվի՝ ստիպելով Հայաստանին հրաժարվել Արցախի ինքնորոշման սկզբունքից, դա կբերի Արցախում հայերի էթնիկ զտումների։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է անվտանգության հարցեր, այդ թվում՝ Արցախի հետ կապված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …