Thursday , March 28 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Մինսկի խմբի եռյակի մրցակցությունը չի համապատասխանում Հայաստանի շահերին․ Հարությունյան Տեսանյութ

Մինսկի խմբի եռյակի մրցակցությունը չի համապատասխանում Հայաստանի շահերին․ Հարությունյան Տեսանյութ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանն ասել է, որ անսպասելի չի եղել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը չեղարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։

Նրա խոսքով, արցախյան 44-օրյա պատերազմից հետո Մինսկի «եռյակը» փաստացի անգործության է մատնվել։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Հարությունյանն ասել է՝ վտանգ կա, որ Փարիզն ու Վաշինգտոնը կփորձեն Մոսկվային դուրս թողնել համանախագահությունից, ինչը վտանգավոր է հայկական կողմի համար, քանի որ ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունն Արցախում, և հենց նրանք են լուծում բոլոր հարցերը։

Պատգամավորը հավելել է, որ հայկական կողմի համար չափազանց կարևոր է ներկայիս կազմով (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը։ Նրա խոսքով՝ այս ձևաչափում գերակայության համար մեծ տերությունների մրցակցությունը չի համապատասխանում Հայաստանի շահերին և կարող է հայտնվել բարդ իրավիճակում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …