Saturday , April 20 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ռուսները Հայաստանում ավելի քան 20 հազար բանկային հաշիվ են բացել. Մանուկյան Տեսանյութ

Ռուսները Հայաստանում ավելի քան 20 հազար բանկային հաշիվ են բացել. Մանուկյան Տեսանյութ

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը մեկնաբանել է ուկրաինական իրադարձությունների ֆոնին՝ համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

ՌՒՈՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում տնտեսագետը խոսել է այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում է ՀՀ կենտրոնական բանկը երկրի տնտեսության կայունությունը պահպանելու ուղղությամբ։

«Նույնիսկ եթե օգտագործենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները, ուկրաինական իրադարձությունների ազդեցությունը բացասական կլինի։ Սա ակնհայտ է, քանի որ Հայաստանի ապրանքաշրջանառության մոտ 30%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Մեր խնդիրն է քայլեր ձեռնարկել, որպեսզի հասարակության վրա այդ ազդեցությունը հնարավորինս փոքր լինի»,- ասել է Մանուկյանը։

Որպես տնտեսության վրա բացասական ազդեցության օրինակ Մանուկյանը նշել է դեպի Հայաստան տրանսֆերտների աննշան նվազումը, ինչպես նաև արդյունաբերական ապրանքների արտահանման նվազումը՝ հատկապես մշակող արդյունաբերության ոլորտում։

Տնտեսագետն անդրադարձել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների ներհոսքին Հայաստան՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։ Նա կարևորել է այս գործընթացի դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա՝ նշելով մեր երկրում բարենպաստ պայմանները այցելուների գործունեության համար։

«Հայաստան եկող ռուսները միգրանտներ չեն։ Նրանք ունեն մասնագիտություն, գիտելիքներ, փորձ։ Սա նշանակում է, որ եթե այդ մարդիկ որոշեն մնալ Հայաստանում, դա կարող է բարելավել մեր տնտեսության հեռանկարները։ Նրանք ինտեգրված են Հայաստանում արդյունքի ձևավորմանը, քանի որ ունեն գնողունակություն և լրացուցիչ սոցիալական ծախսեր չեն պահանջում»,- ասել է Մանուկյանը։

Արտակ Մանուկյանի խոսքով՝ միայն վերջին օրերին ռուսաստանցիները մոտ 21000 նոր հաշիվ են բացել հայաստանյան բանկերում, ինչն ըստ տնտեսագետի՝ նշանակում է, որ այդ մարդիկ իրենց մոտ ապագան որոշակի ժամանակահատվածով կապում են Հայաստանի հետ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել էր, որ օտարերկրյա խոշոր ներդրողների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը պետք է պարզեցվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …