Friday , April 26 2024
amru
Home / Լրահոս / Նեոն դարձյալ նկարահանվել է Հայաստանի լեռներում Տեսանյութ

Նեոն դարձյալ նկարահանվել է Հայաստանի լեռներում Տեսանյութ

«Խոսորովի անտառ» պետական արգելոցի լրատվական ծառայությունը տեսնյութ է հրապարակել, որտեղ հերթական անգամ տեսախցիկները ֆիքսել են Նեո ընձառյուծին։

Տեսանյութին կից հաղորդագրության մեջ նշվում է, որ Նեոն Հայաստանում հանդիպող 9 ընձառյուծներից մեկն է։ Ընձառյուծն արդեն 4 տարի է, ինչ բնակվում է «Խոսորովի անտառ» պետական արգելոցում։ Նրան բնութագրում են որպես իր գահին հաստատված և հավատարիմ ընձառյուծ։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ 2002 թվականից WWF Armenia Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ՀՀ Շրջական միջավայրի նախարարության և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աջակցում են ընձառյուծների պահպանությանը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Կովկասյան արգելոցում գտնվող Վայրի բնության և մշակութային ժառանգության հիմնադրամի (FPWC) տեսախցիկները նոր կովկասյան ընձառյուծի են ֆիքսել։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …