Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Որոշեք, Հայաստանից Ալթայ գնալն է ճիշտ, թե Արցախ

Որոշեք, Հայաստանից Ալթայ գնալն է ճիշտ, թե Արցախ

Երևի ժամանակն է, որ Արցախի խորհրդարանը փակի տասնամյակների մաշվածությամբ հուզական էջը Արցախ-Հայաստան-Սփույռք համազգային հղումներով, ինչպիսին վերջին հայտարարությունն էր։ Եթե նպատակը աչքեր թրջելն է Արցախի դրոշի առջև, ապա հաստատ հիմա դրա ժամանակը չէ, հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել․ Արցախի Ազգային ժողովը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, Սփյուռքի աջակցությամբ, մեկ բռունցք դառնալով կարող են պաշտպանել մեր ազգային շահերը, իսկ ազգային շահի կրողը նստացույց է անում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև փախստականի կարգավիճակի համար, և եթե այդ կարգավիճակը նա ստանա, հավատացեք, Արցախն այլևս նրա հայրենիքը չէ։ Արցախի խորհրդարանում կա ավելի հրատապ հարց, քան Արցախում ապրելը խրախուսող օրենքի ընդունումը։ Հիմա կասեք՝ բա փո՞ղը։ Այ հենց այստեղ, առանց քաղաքական սեթևեթանքի պետք է հստակեցնել․ Հայաստան-Արցախ-Սփյուռք միությունը միայն հայրենասիրական կոչերի հարթակ է, թե հայկական կապիտալի ազգային կենտրոն, որտեղ, ի դեպ, փոքր չէ հենց արցախյան չափաբաժինը։ Ուրեմն ում է պետք այն թուլամտությունը, թե ինչպես խրախուսել կյանքն Արցախում, եթե, իհարկե, ընդունում եք, որ հարցի գլոբալ լուծումը տալիս է հենց այդ բանաձևը, ինչպես Ռուսաստանին է տալիս առ այսօր Հայրենակիցներ ծրագիրը, որով ռուսական ծայրամասերում ապրելու համար Հայաստանում հերթեր էին գոյանում, և աստված գիտի միայն, թե քանի հազար հայ է տեղափոխվել այդ խողովակով օրենքի ընդամենը մեկ հպումով։ Հիմա որոշեք, Երևանից Ալթայ գնալն է ճիշտ, թե Երևանից Արցախ․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …