Sunday , November 3 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Տնտեսագետն առաջարկում է խոշոր ներդրողներին ՀՀ քաղաքացիություն տալ Տեսանյութ

Տնտեսագետն առաջարկում է խոշոր ներդրողներին ՀՀ քաղաքացիություն տալ Տեսանյութ

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, տնտեսագետ Երվանդ Թարվերդյանը կարծում է, որ ռուսական շատ ընկերություններ կցանկանան դիվերսիֆիկացնել իրենց բիզնեսը, և այս համատեքստում Հայաստանը կարող է գրավիչ լինել նրանց համար։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Թարվերդյանը կարծիք է հայտնել, որ ի թիվս այլ միջոցառումների, պետք է պարզեցվի նաև օտարերկրյա խոշոր ներդրողների քաղաքացիություն ստանալու գործընթացը։

«Սա կօգնի Հայաստանին մեծ ներդրումներ ներգրավել երկիր։ Նման փորձ ունեն մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը։ ԱՊՀ երկրներն ունեն արդյունաբերական համագործակցության պայմանագիր, այսօր այդ փաստաթուղթը պետք է կյանքի կոչվի»,- ասել է նա։

Թարվերդյանը կարծում է, որ աշխարհում պատժամիջոցների ճգնաժամի պայմաններում Հայաստանը կարող է դառնալ արդյունաբերական համագործակցության պատուհան և լոգիստիկ կենտրոն՝ Բալթյան երկրների օրինակով։

Այս համատեքստում տնտեսագետը բարձր է գնահատել նաև հայկական Սփյուռքի ներուժը, որը դարեր շարունակ եղել է Արևելքի և Արևմուտքի հիմնական հաղորդակցողներից մեկը և ունի համաշխարհային մասշտաբով բիզնես գործընթացների կազմակերպման հարուստ փորձ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտարարել էր Հայաստանում NVIDIA հետազոտական կենտրոնի բացման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …