Saturday , April 20 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Քրիստոսի արձան, թե՞ խաչքարեր. աստվածաբանը պատմել է, թե որն է ավելի մոտ հայերին Տեսանյութ

Քրիստոսի արձան, թե՞ խաչքարեր. աստվածաբանը պատմել է, թե որն է ավելի մոտ հայերին Տեսանյութ

ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանը մեկնաբանել է Հայաստանում Քրիստոսի 33 մետրանոց արձանը տեղադրելու Գագիկ Ծառուկյանի առաջարկի վերաբերյալ քննարկումները։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Խաչատրյանը նշել է, որ հայկական կրոնական ավանդույթում նման նախադեպեր չեն եղել։

«Հավատքն այնպիսի բան է, որի խորհրդանիշների փոփոխությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Հայաստանում դարեր շարունակ գոյություն ունեցող խաչքարերի ավանդույթը հսկայական հոգևոր և գաղափարական խորհուրդ է կրում։ Հայաստանում Քրիստոսի արձաններ չկան, դա ավելի շուտ կաթոլիկ ավանդույթ է»,- ընդգծել է աստվածաբանը։

Խաչատրյանն ասել է, որ խաչքարերը խորհրդանշական են հայերի համար. հայերը կարծում էին, որ Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ նա կտեսնի, որ հայերն են ամենահավատացյալ ազգը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկել է Հայաստանում Քրիստոսի արձանի տեղադրման այլընտրանքային տարբերակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …