Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Բաքուն ընդդեմ Չիկագոյի. ադրբեջանցի գիտնականներին դուր չեն եկել Հայաստանի քարտեզները Տեսանյութ

Բաքուն ընդդեմ Չիկագոյի. ադրբեջանցի գիտնականներին դուր չեն եկել Հայաստանի քարտեզները Տեսանյութ

Երևանի պետական համալսարանի կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանը կարելի է դասել քաղաքական դրդապատճառներով արհեստականորեն ստեղծված պետություննների շարքին։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանում արհեստականությունը նկատվում է, օրինակ՝ ժողովրդի ինքնորոշման մեջ։

«Երբ ծագեցին հայ-ադրբեջանական հակամարտությունները, ադրբեջանցիները հայտարարեցին, որ իրենք թուրք են։ Հիմա էլ պնդում են, որ իրենք ալբանացիների ժառանգներն են, ավելին, փորձում են «ադրբեջանացնել» հայ մշակույթի գործիչներին։ Խոսքը մասնավորապես Մխիթար Գոշի մասին է․ ադրբեջանցիներն ասում են, որ նրա անունը Մուխթար Խաշ է եղել»,- ասել է Խաչատրյանը։

Խաչատրյանն ընդգծել է, որ դա Ադրբեջանի «մանկական» պահվածքն է։ Մասնավորապես, նրանք իրենց աշխատանքներում «խցկել են» Հայաստանի մայրաքաղաքներից մեկը՝ Դվինը։

«Չիկագոյի համալսարանը պատմական քարտեզներ տպող ամենահարգված հաստատություններից մեկն է: Սակայն համալսարանի կողմից տրված քարտեզները ադրբեջանցիների սրտով չէին, և նրանք սկսեցին բողոքել, որտեղ հնարավոր էր»,- ասել է նա։

Խաչատրյանն ընդգծել է՝ որքան էլ անհեթեթ են ադրբեջանցի գիտնականների հայտարարությունները, դրանց պետք է պատասխանել և հերքել։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում պատմաբան, Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը մեկնաբանել էր Արցախում հայական հուշարձանները որպես «ալբանական» ներկայացնելու Ադրբեջանի փորձերը։

Մանրամասները՝ տեսանյությում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …