Thursday , April 18 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Քարագլուխի բարձունքին կանգնած հայերն ու ռուս խաղաղապահները․ Դավիթ Բաբայան Տեսանյութ

Քարագլուխի բարձունքին կանգնած հայերն ու ռուս խաղաղապահները․ Դավիթ Բաբայան Տեսանյութ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին՝ ադրբեջանական ստորաբաժանումների՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներթափանցելու փորձերից հետո։

Բաբայինի խոսքով՝ ադրբեջանցիները ոչ մի արդյունքի չեն հասել և սխալվել են՝ իրենց գործողություններով մարտահրավեր նետելով Ռուսաստանին։

«Քարագլխի ռազմավարական բարձունքն այժմ նրանց վերահսկողության տակ չէ։ Այնտեղ տեղակայված են և՛ ռուս խաղաղապահները, և՛ մեր ստորաբաժանումները»,- ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացակնյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Բաբայանն ընդգծել է, որ Արցախի ղեկավարությունը հակամարտություն հրահրելու խնդիր չունի, պարզապես Ստեփանակերտը պահանջում է՝ ադրբեջանական ստորաբաժանումները վերադառնան իրենց սկզբնական դիրքերը։

Նա հավելել է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջնորդությամբ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Ալեքսանդր Շերինը քննադատել է Ադրբեջանի գործողությունները Արցախի և այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …