Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Սուբյեկտ դառնալով՝ Արցախը կկարողանա պաշտպանվել․ Հայրապետյան Տեսանյութ

Սուբյեկտ դառնալով՝ Արցախը կկարողանա պաշտպանվել․ Հայրապետյան Տեսանյութ

«Ձայն» կուսակցության նախագահ Արուսյակ Հայրապետյանը կարծում է, որ Արցախի Հանրապետությունը պետք է ավելի շատ ինքնուրույնություն դրսևորի։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրր Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Հայրապետյանը նշել է, որ Արցախում կան քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտները, որոնք լիովին կարող են լուծել արտաքին քաղաքական խնդիրները։

«Արցախն իր բոլոր ինստիտուտներով պետք է դառնա սուբյեկտ և պաշտպանի իր շահերն ու հետաքրքրությունները, իսկ Հայաստանը պետք է օգնի այդ հարցում»,- ասել է նա։

Հայրապետյանը նշել է նաև, որ թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը պետք է հստակ քաղաքական դիրքորոշում ունենան, ինչն անհրաժեշտ է արտաքին խաղացողների հետ հարաբերություններ կառուցելու համար։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Հակոբ Բադալյանը մեկնաբանել էր Արցախում իրավիճակի կտրուկ սրացումը՝ կապված ադրբեջանական զինուժի առաջխաղացման հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …