Friday , March 1 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Սպասվում է արտահանման անհավանական աճ Հայաստանից դեպի Ռուսաստան․ Րաֆֆի Մխչյան Տեսանյութ

Սպասվում է արտահանման անհավանական աճ Հայաստանից դեպի Ռուսաստան․ Րաֆֆի Մխչյան Տեսանյութ

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը խոսել է առաջիկա ամիսներին Հայաստանից արտահանումների կտրուկ աճի ակնկալիքի մասին։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Մխչյանը խոսել է Սանկտ Պետերբուրգից Հայաստան ժամանած ռուսական դաշնային մանրածախ ցանցերի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին, որոնք հայական կողմին առաջարկել են ավելացնել ապրանքների արտահանման ծավալները։

«Առևտրի ներկայացուցիչը հանդիպել է հայ արտադրողների հետ, ծանոթացել գներին և առաջարկել արտահանել «այն, ինչ կարող ենք», – ասել է Հայաստանի արտահանողների միության նախագահը։

Նա ասել է, որ խոսքը գրեթե բոլոր տեսակի ապրանքների մասին է, որոնք նախկինում Ռուսաստան էին մատակարարվում արևմտյան երկրներից։

Մխչյանը հավելել է նաև, որ ծավալները կարող են նույնիսկ գերազանցել հանրապետության արտահանման հնարավորությունները՝ նշելով, որ միևնույն ժամանակ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման համար անհրաժեշտ պայման է ռուբլու փոխարժեքի կայունացումը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մեկնաբանել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ռուբլու արժեզրկման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …