Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / ԵՄ պահանջներն ուղղված են կա՛մ Հայաստանին, կա՛մ Ադրբեջանին Տեսանյութ

ԵՄ պահանջներն ուղղված են կա՛մ Հայաստանին, կա՛մ Ադրբեջանին Տեսանյութ

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Արցախի գազամատակարարումը վերականգնելու Եվրոմիության պահանջն անհասցե է, քանի որ հայտարարությունից պարզ չէ՝ ԵՄ-ն դիմում է Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին։

Հայաստանից Արցախ գնացող գազատարը վնասվել է 2022 թվականի մարտի 8-ին։ Գազատարի վերանորոգումից հետո ադրբեջանական կողմը մարտի 21-ին կրկին դադարեցրել է Արցախում բնակվող ավելի քան 100 հազար հայերի գազամատակարարումը։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Նավասարդյանը, մեկնաբանելով ԵՄ-ի անհասցե կոչը, նշել է, որ Եվրոպայում որոշում կայացնողներն այժմ զբաղված են ուկրաինական իրադարձություններով, իսկ Ադրբեջանն էլ օգտվում է ստեղծված իրավիճակից։

Ըստ փորձագետի՝ Բաքվի ագրեսիվ քաղաքականության հիմնական նպատակը հայկական զինված ուժերի դուրսբերումն է Արցախից, ինչպես նաև ակնարկը Ռուսաստանին, որ ըստ պաշտոնական Բաքվի՝ խաղաղապահներն այնտեղ «ավելորդ են»։

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ հայկական կողմն ունի Արցախը պաշտպանելու իր գաղափարը, որը տարբերվում է ադրբեջանականից և հնարավոր է նաև ռուսական դիրքորոշումից։ Ըստ փորձագետի՝ Մոսկվան պաշտոնապես չի հայտարարել, որ հայկական կողմն Արցախում պետք է վայր դնի զենքը, և դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կարծում է՝ արցախում ապրող հայերն ունեն ինքնապաշտպանության իրավունք։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Բորիս Նավասարդյանն ասել էր, որ հնարավոր չէ պաշտպանվել համաշխարհային քարոզչական պատերազմից, որն ընթանում է ուկրաինական իրադարձություններին զուգահեռ, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …