Արցախ Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Արամ Հարությունյանը խոսել է Արցախի բնակիչների նկատմամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Հարությունյանն ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հետևողականորեն ահաբեկում են արցախցիներին։
«Նախ հրետակոծեցին Խրամորթ գյուղը, բարձրախոսները միացրին ու քաղաքացիներին կոչ արեցին հեռանալ գյուղից։ Հետո հաջորդեց գազատարի վթարը, որն իմ կարծիքով, պայթեցվեց։ Հետո ականանետից գնդակոծվել են Խնապատ և Խրամորթ գյուղերը»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Բաքվի հիմնական նպատակը Արցախի բնակիչների վրա հոգեբանական ազդեցություն ունենալն է։ Դրա համար նրանք նունիսկ ներխուժում են տեղեկատվական տիրույթ՝ տարածելով կեղծ տեղեկություններ, իբր իրենք գտնվում են Ստեփանակերտում։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Արամ Հարությունյանը և քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը մեկնաբանել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագերելու հնարավորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։