Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Ադրբեջանը որոշել է օգտվել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից և սրել իրավիճակը Արցախի և Հայաստանի հետ սահմաններին։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Մարուքյանը նշել է, որ Ադրբեջանը կարծում է, թե Ռուսաստանի դիրքերը թուլացել են և որոշել է օգտվել դրանից։
«Սահմանին ունենք զոհված և վիրավոր։ Արցախում կա վիրավոր քաղաքացիական անձ, բարձրախոսներով ճնշումներ են գործադրվում նաև բնակչության վրա։ Նրանք, ամենայն հավանակնությամբ, պայթեցրել են նաև գազատարը և խոչընդոտում են դրա վերանորոգմանը։ Սա բացահայտ սադրանք է ռուս խաղաղապահների դեմ։ Ադրբեջանի կողմից այսօրվա կրակոցը ես համարում եմ կրակոց դեպի ՌԴ, քանի որ մենք (Հայաստանը – խմբ.) այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չենք։ Արցախում անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Նրանք այնտեղ են, ուրեմն այնտեղ անվտանգ է, եթե չլինեն, անվտանգություն ևս էլ չի լինի»,- ասել նա։
Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ Ադրբեջանի վերջնական նպատակն է՝ հասնել նրան, որ Արցախում այլևս հայ չմնա, ինչն էլ թույլ կտա վերահսկողություն հաստատել ամբողջ Արցախի վրա։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մեկնաբանել էր Ադրբեջանի ղեկավարության դժգոհությունը՝ կապված ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղ ձևակերպման հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։