Մեկնաբանելով Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղ անվան օգտագործման առնչությամբ պաշտոնական Բաքվի դժգոհությունը, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասում է, որ Իլհամ Ալիևն ինքն է ստորագրել է փաստաթղթի տակ, որտեղ նշված է Լեռնային Ղարաբաղ։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ հենց իրենք են պայմանավորվել, որ այս տարածքը կունենա նույն կարգավիճակը, ինչ նախկինում, կլինի իշխանություն, որը որոշումներ կկայացնի։ Այսինքն՝ Ադրբեջանն ինքն է ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի՝ նպաստել է Արցախի ինքնիշխանությանը»,- ասել է փորձագետը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում։
Հովհաննիսյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը ստորագրելուց հետո Իլհամ Ալիևի ձեռքերը կապված են։
Փորձագետը նշում է, որ ադրբեջանական հասարակությունը դժգոհ է այս փաստաթղթի ստորագրումից, ինչն էլ Ալիևին ստիպում է սրել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին և Արցախում՝ բնակչության ուշադրությունը շեղելու համար։
Ավելի վաղ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել էր, որ Մոսկվա կատարած այցի և Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման ժամանակ Իլհամ Ալիևը խոստացել է «լավ պահել իրեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։