Արևելագետ Կարինե Գեւորգյանը կարծում է, որ Թուրքիան նախատեսում է մինչեւ 2023 թվականը միջուկային զենք ունենալ։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում նա նշել է, որ, ըստ իր աղբյուրների՝ 2020 թվականին Էրդողանը որոշակի քանակությամբ ռազմական պլուտոնիում է ստացել և պահեստավորման ուղարկել Ուկրաինա։
«Դժվար չէ կռահել, որ Էրդողանի՝ Կիև կատարած վերջին այցի ժամանակ ստորագրվել են գաղտնի արձանագրություններ, և դա միջուկային զենքի և դրա առաքման միջոցների արտադրության համատեղ ծրագիր էր։ Այս մասին աշխարհը լռում է, բայց ես չեմ լռում և խոսում եմ այդ մասին»,- ասել է նա։
Գևորգյանի խոսքով՝ Թուրքիան այժմ Ուկրաինային մատակարարում է ոչ միայն «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, այլև վարձկաններ։ Նրա խոսքով՝ վերջերս թուրքական դրոշներ են հայտնաբերվել Ուկրաինայի զինված ուժերի գրավված կետերից մեկում։
Արևելագետը կարծում է, որ քաղաքական առումով Թուրքիան բռնել է Ուկրաինայի ղեկավարության ձեռքը, սակայն պետական ոլորտում վախենում է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումից։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին գնահատել էր հավանականությունը, որ Թուրքիան Ռուսաստանի դաշնակից Հայաստանի միջոցով կփորձի ճնշում գործադրել այդ երկրի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։