Երևի ճիշտ ժամանակն է՝ սևով սպիտակի վրա գրելու, թե Արցախի դեմ պատերազմներում քանի ազգի ներկայացուցիչ է մասնակցել, այդ թվում՝ սլավոններ։ Շատերը կասեն՝ փող էին աշխատում, այդ բիզնեսը նորություն չէ այս երկստանդարտ ու անհավատ աշխարհում։ Եթե դա օրինաչափ է, մեզ էլ միևնույնն է՝ ով է հորինել Ուկրաինան, ինչպես Արցախի դեմ ոհմակի պատերազմում որևէ մեկին չհետաքրքրեց՝ ով և ինչպես է հորինել Ադրբեջանը, որի պատգամավորը Երևանում 18-րդ դարում կառուցված պարսկական մզկիթ է այցելում և առանց ամոթի նշում ադրբեջանական պատկանելիության մասին։ Կմտածեք՝ հերթական էշությունն է։ Բայց, չէ որ, հենց այդ էշություններն են դառնում օվերտոնի պատուհան, ինչպես դա եղավ Նախիջևանի հետ, որ հետո Արցախը հրեն այդ պատուհանով։ Եվ հիմա ուկրաինական ողբերգության շահառուները տեսնես հիշում են Արցախի բնաջնջումը թուրքական ձեռագրով։ Այն Թուրքիայի, որից այսօր Ուկրաինան օգնություն է պահանջում, երևի հայերի դեմ մեղքի ծանր զգացումով։ Ուր էին սանկցիաներն այն ժամանակ, էլ չեմ ասում՝ ինչ եղավ ագրեսորին ուղղված Կոսովոյի նախադեպը կիրառելու սպառնալիքը։ Հիմա պահը չէ նշելու ձեր հանցավոր լռությունը մեր բաց չեզոքությամբ, չնայած ճիշտը այդ մեղսակցության սև տոկոսները վերադարձնելն է․․․
Նվեր Մնացականյան