Պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ 2022 թվականի ուկրաինական իրադարձությունների և 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի միջև նմանություններ չկան։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում ռազմական փորձագետը նշել է, որ հայկական բանակը պատրաստ չէր պատերազմի և բանակների միջև չափազանց մեծ անհավասարակշռություն կար։
Հովհաննիսյանը նշել է նաև, որ հայկական բանակը գտնվում էր միայն ստատիկ պաշտպանության մեջ և չկարողացավ արդյունավետ հարձակողական գործողություններ իրականացնել։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման ժամանակ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը համեմատել էր արցախյան 44-օրյա պատերազմն ու Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական օպերացիան։
Մանրամասները՝ տեսանյութում։