Tuesday , October 15 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ուկրաինայի Հայերի միությունը հայտարարել է հնարավոր տարհանման ծրագրերի մասին Տեսանյութ

Ուկրաինայի Հայերի միությունը հայտարարել է հնարավոր տարհանման ծրագրերի մասին Տեսանյութ

Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը վիճակագրական տվյալներ է հրապարակել Լուգանսկում, Դոնեցկում և հարակից շրջաններում բնակվող հայերի թվի վերաբերյալ։

Գործակալության տվյալներով՝ Լուգանսկում ապրող հայերի թիվը 2-ից 3 հազար է, իսկ Դոնեցկում ապրող հայերինը՝ մոտ 25 հազար։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանն անդրադարձել է հայկական սփյուռքի խնդիրներին, որոնք առաջացել են Ուկրաինայի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով։

Մակարյանի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին հայտարարությունից երեք օր առաջ տեղի է ունեցել հանդիպում Ուկրաինայի իշխանությունների և Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են հայերի անվտանգության խնդիրները ռազմական գործողություններ սկսվելու դեպքում։

«Քննարկվել է, թե ինչպես պետք է վարվենք՝ սկսած հայ բնակչության ցուցակներ կազմելուց, որոնք կարող են տարհանման կարիք ունենալ, քանի որ նրանք դա ինքնուրույն անելու հնարավորություն չունեն։ Քննարկվել են տրանսպորտի և փոխադրումների ընթացքում անվտանգության խնդիրները։ Եվ ամենագլխավորը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջանների հետ, որ տարհանման դեպքում հայ բնակչությանը կդիմավորեն և անհրաժեշտության դեպքում կտրամադրվի առաջին բժշկական և հումանիտար օգնություն»,- ասել է Մակարյանը։

Հայերի միության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ հայ համայնքի մոտ 100 ներկայացուցիչներ արդեն լքել են Դոնեցկը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է արել Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …