Thursday , May 19 2022
amru
Home / Էքսկլյուզիվ / Բոլորը լքում են Հայաստանը. փորձագեը հակադարձել է արտագաղթի մասին տեսակետին․ Տեսանյութ

Բոլորը լքում են Հայաստանը. փորձագեը հակադարձել է արտագաղթի մասին տեսակետին․ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը տվյալներ է ներկայացրել Հայաստանում միգրացիոն իրավիճակի մասին։

Բեժանյանի խոսքով՝ Հայաստանից արտագաղթի աճ նկատվում է 2021 թվականից, երբ ուժի մեջ են մտել ՌԴ միգրացիոն ծառայության նոր օրենքները, մասնավորապես՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին օրենքը, որը չէր կարող չանդրադառնալ ՀՀ քաղաքացիների վրա։

Փորձագետը նշել է, որ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի 2021 թվականին հանրապետությունից մեկնելու և մուտք գործելու վերաբերյալ վերջերս հրապարակված տվյալներն այդքան էլ ճիշտ չեն, քանի որ միգրացիոն մնացորդը կազմել է 43 հազար մարդ, որոնց թվում են նաև օտարերկրյա քաղաքացիները։

«Եթե հանեք օտարերկրյա քաղաքացիներին, ապա Հայաստանի քաղաքացիներն էլ ավելի բացասական թիվ են ունեցել, եթե չեմ սխալվում՝ 75 կամ 73 հազար։ Բայց սա միգրացիոն հաշվեկշիռ չէ, դրանք միայն մուտքեր ու ելքեր են, որոնց մեջ մտնում են նաև այն քաղաքացիները, ովքեր հատել են հանրապետության սահմանը և հետ վերադարձել նույն օրվա ընթացքում»,- ասել է նա։

Բեժանյանի կարծիքով՝ 2021-2022 թվականներին ՀՀ քաղաքացիների արտասահման տեղափոխվելու պատճառով բնակչության նվազում չի արձանագրվել, սակայն «միգրացիոն» տրամադրությունը դեռևս շարունակում է պահպանվել, բայց համաճարակի պատճառով՝ բոլորը չեն, որ կարող են մեկնել իրենց նախընտրած երկրները։ Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ Հայաստանի քաղաքացիներին հասանելի են դեպի Ռուսաստան ուղևորությունները, իսկ դեպի ՌԴ արտագաղթն ամենաշատն է Հայաստանի քաղաքացիների շրջանում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին հանրապետությունից մեկնած քաղաքացիների թիվը 43 հազարով ավելի է Հայաստան վերադարձած քաղաքացիների թվից։

Leave a Reply

Կարդացեք նաև

Երևանին ստիպում են ընտրել «Արցախն առանց հայերի» սցենարը. քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայ համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի …