Monday , November 11 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Կորոնավիրուսի 5-րդ ալիքը Հայաստանում․ԵՊԲՀ դոցենտը պատմել է օմիկրոնի մասին Տեսանյութ

Կորոնավիրուսի 5-րդ ալիքը Հայաստանում․ԵՊԲՀ դոցենտը պատմել է օմիկրոնի մասին Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը մեկնաբանել է Հայաստանում տիրող համաճարակաբանական իրավիճակը։
Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հինգերորդ ալիքն այժմ նկատվում է օմիկրոնի շտամի դրսևորմամբ։

ԵՊԲՀ-ի դոցենտը նշել է, որ նախորդ՝ դելտա շտամի համեմատ օմիկրոնի դեպքում հիվանդությունն ընթացքն ավելի մեղմ է։ Նրա խոսքով՝ օմիկրոն շտամով վարակվածներն ավելի շատ են, բայց հոսպիտալացված հիվանդները՝ 70%-ով ավելի քիչ։

Տեր-Ստեփանյանի կարծիքով կորոնավիրուսային վարակն ավելի թեթև է դարձել, քանի որ մարդիկ հարմարվել են դրան, և պատվաստումը նույնպես իր դերն է ունեցել։

Համաճարակաբանը նշել է, որ ամենյան հավանականությամբ վիրուսի հետագա շտամներն էլ ավելի թեթև ընթացք կունենան։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը խոսել էր Հայաստանում կորոնավիրուսի չորրորդ ալիքի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …