ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 10-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի մասին հնչեցրած խոսքերին։
Նա նշել է, որ արդեն իսկ եղել է համապատասխան արձագանք ԱԺ պատգամավորների և ՀՀ Արտաքին գործերի նախարարության մակարդակով։
«Հուսով եմ, որ բելառուսկան կողմն այսուհետ կխուսափի Հայաստանի վերաբերյալ որևիցե գանահատական տալուց, որովհետև դրանք որևէ կերպ չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, հատկապես այն հարաբերություններից, որոնք կան հայ և բելառուս ժողովուրդների միջև»,- ասել է Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին Ատաքին գործերի նախարարություն հրավիրելուն, Արմեն Գրիգորյան ասել է՝ անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն մանրամասներն հանդիպումից և տեղի ունեցած զրույցից։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը։