Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Ե՞րբ կմեկնարկի Հայաստան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել

Ե՞րբ կմեկնարկի Հայաստան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել

Կառավարության փետրվարի 3-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցին Հայաստան:

Նա շնշել է, որ այս այցն ունի կարևոր առաձնահատկություն, քանի որ արդեն կարելի է արձանագրել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները:

«Երեկվա այցն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի- Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է նաև, որ երկաթուղու կառուցման համար արդեն ձեռք են բերվել պայամանավորվածություններ, և երկաթուղին Հայաստանի տարածքում պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակներում, իսկ Ադրբեջանի տարածքում՝ իրենց օրենսդրության շրջանակներում:

«Օվերչուկի այցն ուղղված էր գործնականացմանը: Մենք արդեն քննարկում ենք տեխնիական առաջադրանքների ձևակերպման հարցերը, նախագծման հարցերը, շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե աշխատանքները շարունակվեն նման առաջընթացով, կարելի է վստահ լինել, որ երկաթուղու կառուցումը կդառնա առարկայական:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Փետրվարի 2-ին աշխատանքային այցով Երեւան է ժամանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …