Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Խաչատուրյանը , ոչ միայն առաջադրվել է, այլ կընտրվի Հայաստանի նախագահի պաշտոնում. Փաշինյան

Խաչատուրյանը , ոչ միայն առաջադրվել է, այլ կընտրվի Հայաստանի նախագահի պաշտոնում. Փաշինյան

Կառավարության փետրվարի 3-ի հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում առաջադրելուն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության 65 պատգամավորների կողմից:

«Սա որոշակի վստահություն է առաջացնում, որ Վահագն Խաչատուրյանը ոչ միայն առաջադրվել է, այլ նաև կընտրվի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Այս պահին դեռևս չեմ շնորհավորում, երևի պատեհ չէ, շնորհավորում եմ միայն առաջադրվելու կապակցությամբ»,- ասել է Փաշինյանը:

Նա հույս է հայտնել, որ մինչև մարտ ամիսը՝ նախագահի ընտրությունները, Վահագն Խաչատուրյանը կշարունակի բարձր մակարդակով և լիարժեքորեն կատարել ԲՏԱ նախարարի աշխատանքը:

Վահագն Խաչատուրյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՔՊ-ն առաջադրել է այնպիսի թեկնածու, որը չի ներկայացնում տվյալ քաղաքական ուժը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ իշխանական բուրգի ներսում հակադրություններ չպետք է լինեն, քանի որ այդ հակադրությունները կարող են հանգեցնել աշխատանքի մեխանիզմների խաթարմանը:

«Սա չի նշանակում, որ իշխանությունում բոլորը պետք է ունենան նույն կարծիքը, սա նշանակում է, որ քննարկումների արդյունքում պետք է հասնել ընդհանուր եզրակացության»,- ասել է վարչապետը:

Նա հավելել է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի անդամներ չեն ստորագրել առաջադրման փաստաթուղթը տեխնիկական և իրավական մի շարք պատճառներով:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը մեկնաբանել է ընդդիմության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու մասին լուրերը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …