ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում միջազգային տնտեսական իրավունքի փորձագետ Արայիկ Պապյանը մեկնաբանել է՝ ինչ ռիսկեր կարող են ի հայտ գալ Հայաստանի տնտեսության համար Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում:
Ըստ Պապյանի՝ Հայաստանն ունի ներքին շուկայի պաշտպանության իր մեխանիզմներն ու միջոցները, որոնք ընդհանուր առմամբ ճանաչված են համաշխարհային պրակտիկայում։ Այնուամենայնիվ մասնագետը նշել է, որ դեռևս անհասկանալի է, թե ինչպես իրեն կպահի Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման պարագայում։
«Նման դեպքերում, երբ պահանջվում է սահմանի բացում, Հայաստանը պետք է պատրաստ լինի ավելացնել ներմուծումը»,- ասել է Պապյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը պատրաստ կլինի թուրքական սահմանի հնարավոր բացմանը` միաժամանակ վերանայելով ներքին տնտեսության պաշտպանության ասպեկտները և բացահայտելով հնարավոր փոփոխությունները:
Մասնագետի խոսքով՝ այդ պաշտպանության մեխանիզմներին առաջին հերթին պետք է ծանոթանան հայ արտադրողներն ու ընկերությունները, որոնց վրա անմիջական ազդեցությունը կունենա Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացումը։ Պապյանը չի բացառել նաև Հայաստանում արտադրվող ապրանքների սակագնի բարձրացումը, ինչը հնարավոր է տեղի ունենա հայ արտադրողներին պաշտպանելու նպատակով:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ փետրվարի 2-ին 2019 թվականից ի վեր առաջին անգամ ուղիղ չվերթ է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև։
Մանրամասները՝ տեսանյութում: