Saturday , April 20 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Փարիզի համար Երևանն ու Բաքուն այլևս հավասար չեն. Կայծ Մինասյան Տեսանյութ

Փարիզի համար Երևանն ու Բաքուն այլևս հավասար չեն. Կայծ Մինասյան Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում քաղաքագետ Կայծ Մինասյանը մեկնաբանել է Ֆրանսիայի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։

Մինասյանի խոսքով՝ Հայաստանն իսկապես օգնություն է ակնկալում Ֆրանսիայից և հույս ունի ապագայում Ֆրանսիայի հետ հարաբերությունների նոր մոդել ձևավորել։ Քաղաքագետը կարծում է, որ Ֆրանսիան միշտ ձգտում է միջնորդի դեր կատարել: Միջնորդ, որը փորձում է հավասարակշռություն պահել Երեւանի և Բաքվի միջև։

Մինասյանը համարձակ քայլ է անվանել Իլ-դե-Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցը Հայաստան և Արցախ:

«Այս այցը ֆրանսիական դիվանագիտությանն ասաց՝ եկել է ժամանակը դադարեցնել հավասարություն դնել Ադրբեջանի դեմքով բռնապետության և ժողովրդավարական Հայաստանի միջև»,- ասել է Մինասյանը։

Քաղաքագետը մեկնաբանել է նաև Ադրբեջանի իշխանությունների բացասական արձագանքը Պեկրեսի այցին։

«Բաքուն, ինչպես տեսանք, սպառնալիքների լեզվով սկսեց խոսել Ֆրանսիայի հետ, և Մակրոնը, չնայած դեռ չի արձագանքել, հասկացավ դա: Բայց ակնկալվում է, որ նա առաջիկայում կպատասխանի, քանի որ Ֆրանսիան շուտով կհայտնվի նախընտրական մրցավազքի մեջ», – ասել է նա:

Մինասյանի խոսքով՝ բավականին հետաքրքիր կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վալերի Պեկրեսի շփման արդյունքը, որը տեղի կունենա առաջիկայում՝ հայաստանյան հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Երևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վալերի Պեկրեսը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ գերիներին։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …