Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Մոսկվան Արցախի համար կանաչ լույս է վառել նոր օրենքի ընդունման համատեքստում. քաղաքագետ Ֆրանսիայից Տեսանյութ

Մոսկվան Արցախի համար կանաչ լույս է վառել նոր օրենքի ընդունման համատեքստում. քաղաքագետ Ֆրանսիայից Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում քաղաքագետ Կայծ Մինասյանը մեկնաբանել է Արցախի Հանրապետության խորհրդարանի կողմից «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ ներկայացնելը։

Ըստ ֆրանսիացի քաղաքագետի՝ ժամանակը պատահական չի ընտրվել. Արցախը համապատասխան հավանություն է ստացել ռուս գործընկերների կողմից նման օրինագիծ նախաձեռնելու համար, ինչը Մոսկվայի պատասխանն էր Անկարային և Բաքվին Կիևին աջակցելու համար։

«Կարծում եմ, որ Արցախի խորհրդարանը կանաչ լույս է ստացել Ռուսաստանից։ Իհարկե, նրանք ունեն իրենց սեփական կամքը, բայց դա բավարար չէ նման որոշում կայացնելու համար»,- ասել է փորձագետը։

Կայծ Մինասյանը հավելել է, որ միջազգային հանրության համար պարզ է դառնում, որ արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և Արցախի կարգավիճակը որոշելու անհրաժեշտություն կա։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում քաղաքագետ Կայծ Մինասյանը մեկնաբանել էր Վալերի Պեկրեսի այցը Հայաստան և Արցախ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …