ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը մեկնաբանել է ադրբեջանական զինված ուժերի դուրս գալու խնդիրը Հայաստանի սուվերեն տարածքից։
Պատգամավորի խոսքով՝ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են հենց մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցի Հայաստանի տարածք։
«Այդքան ասում են՝ Հայաստանն ինչու՞ չի դիմում ՀԱՊԿ-ին։ Ասեմ՝ հենց այդ ներխուժումից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ստացել ենք բոլորիս հայտնի պատասխանը․ այս ծավալի խնդրի լուծման համար առաջարկում ենք անցնել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին»,- ասել է Եղոյանը։
Նա նշել է նաև, որ ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանի տարծքում նորություն չէ։
«Արդեն 30 տարի է Տավուշի մարզում կան երեք հատվածներ՝ Բերքաբեր, Պառավաքար, Վազաշեն գյուղերի մոտ 70 քառակուսի կիլոմետր, գտնվում են իրենց վերահսկողության տակ՝ դեռ 92-93 թվականի մարտերից հետո»,- ասել է պատգամավորը։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարություններին, Արման Եղոյանն ասել է, որ այդ տերմինն Ալիևն օգտագործում է իր ժողովրդի համար՝ ցույց տալու նրան, որ կարողանում է կարևոր խնդիրներ լուծել։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Արման Եղոյանը խոսել էր նախագահի պաշտոնի համար քաղաքական մեծամասնության հավանական թեկնածուի մասին։
Մանրամասները՝ տեսանյությում։