Monday , December 9 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Արմեն Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից․ վերլուծաբան Տեսանյութ

Արմեն Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից․ վերլուծաբան Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր ՄՆացականյանի հետ Հաղորդման շրջանակներում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը մեկնաբանել նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Ըստ նրա՝ հրաժարականի տեքստից կարելի է հետևություն անել, որ Արմեն Սարգսյանը ցանկանում է շարունակել քաղաքականության մեջ իր դերակատարությունը։

«Նախագահի հրաժարականը չեմ կապում սահմանադրական փոփոխությունների հետ։ Քանի որ վարչապետը հայտարարել է, որ փոփոխություններ չեն լինելու և շարունակելու է գործել խորհրդարանական կառավարման համակարգը»,- նշել է Ստեփանյանը։

Նրա կարծիքով՝ կա այնպիսի տպավորություն, որ հենց իշխանությունը և անձամբ վարչապետը չի կողմնորոշվում՝ ո՞ր կառավարման համակարգն է իրեն ձեռնտու՝ խորհրդարանականը՞, թե՞ կիսանախագահականը։

Դավիթ Ստեփանյանը նշել է նաև, որ պետք չէ նախագահի հրաժարականից այսքան մեծ աղմուկ բարձրացնել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արմեն Սարքսյանն ինքն է հրաժարականի տեքստում նշել, որ նախագահական ինստիտուտը կարևոր դերակատարություն չունի երկրի քաղաքական կյանքում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը խոսել է Հայաստանի նախագահի հրաժարականի հնարավոր պատճառների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …