Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Հյաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված միջոցառումների փաթեթեին, նշել է, որ այդ առաջարկը վերաբերում է «հայելային տարբերակով» զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հիմք ընդունելով Խորհրդային միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները։
«Առաջարկ է եղել նաև կատարել այնպիսի քայլեր, որոնք պայմաններ կստեղծեն դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին անցնելու համար։ Ադրբեջանի կողմից դեռևս պատասխան չկա։ Մենք դիմումը ներկայացրել ենք գրավոր և ակնկալում ենք գրավոր պատասխան»,- ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ զորքերի հետքաշման գործընթացը լինելու է ոչ թե ներկայումս զբաղեցրած դիրքերից, այլ խորհրդային միության տարիներին գոյություն ունեցող քարտեզով։
«Այնտեղ որտեղ սահմանը մոտ կլինի բնակավայրերին, հաշվի կառնվի նաև այդ հանգամանքը և սահամանապահ զորքերը կկանգնեն բնակավայրի սահամանային երկայնքով։ Այնպես որ այդ հանգամանքը ևս հաշվի է առնվել»,- ասել է Գրիգորյանը։
Նա հավելել է նաև, որ Ադրբեջանից մերժում ստանալու դեպքում՝ պետք է շարունակել դիվանագիտական և քաղաքական լծակներով փորձել խնդրին լուծում գտնել։
«Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք գտնենք լուծում Արցախի հիմնախնդրի։ Գիտեք՝ այդ հարցի կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Պետք է փորձենք համանախագահների հետ համագործակցելու միջոցով արցախյան հարցի լուծումը գտնել»,- ասել է Անվտանգության Խորհրդի քարտուղարը։
Արմեն Գրիգորյանը՝ խոսելով ՀՀ դիրքորոշման մասին արցախյան խնդրի կարգավորման հարցում, նշել է, որ Արցախի Հանրապետության կարգավիճակի սահմանաման հարցում որևէ սահմանափակյում չպետք է լինի։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցել միջոցառումների փաթեթ։