Thursday , April 18 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ադրբեջանցիները դարձել են «Արցախի» հեղինակի մասին ստերի պատանդ․ Արա Գևորգյան Տեսանյութ

Ադրբեջանցիները դարձել են «Արցախի» հեղինակի մասին ստերի պատանդ․ Արա Գևորգյան Տեսանյութ

Հայտնի հայ կոմպոզիտոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում պատմել է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձել իրենց վերագրել իր «Արցախ» ստեղծագործության հեղինակային իրավունքները։

Գևորգյանի խոսքով՝ 1997 թվականին ավարտել է «Արցախ» ստեղծագործության աշխատանքները, որտեղ դուդուկը կատարել է Ջիվան Գասպարյանը։ 1998 թվականին նա երաժշտության հեղինակային իրավունքը գրանցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում։

Հետագա տարիներին Գևորգյանը մեկ անգամ չէ, որ անձամբ կատարել է ստեղծագործությունը։ 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում ռուս գեղասահորդ Ալեքսանդր Ապտը ելույթ է ունեցել «Արցախ» երգի ներքո, չորս տարի անց Թուրինում՝ վրացի Էլենե Գեդևանիշվիլին ևս հանդես է եկել «Արցախ» ստեղծագործության ներքո։

«Բոլոր ելույթներում հայտարարվում էր՝ «երաժշտության հեղինակ Արա Գևորգյան»։ Եվ այս մասին ոչ մի կասկած չի եղել»,- ասել է նա։

Գևորգյանի խոսքով՝ ադրբեջանցիները սկսել են ուշադրություն դարձնել իր ստեղծագործությանը, երբ դրա տակ ելույթ է ունեցել ադրբեջանցի մարմնամարզուհի Դինարա Գիմատովան, ով իր դիմումի մեջ լրացրել է՝ «Արա Գևորգյան, Արցախ»։

Գևորգյանը պատմել է, որ Ռուսաստանի «Սառցե դարաշրջան» շոուի ժամանակ Ալեքսանդրա Սավելյովա և Սերգեյ Սախնովսկի զույգը սառույցի վրա ներկայացրել է «Հայկական հարսանիք» համարը, որտեղ «Արցախ»-ի հետ մեկտեղ հնչել է ադրբեջանական երաժշտություն։ Միևնույն ժամանակ հաղորդավարները հայտարարել են, որ գեղասահորդները հայկական պար են ներկայացնելու։

«Դրանից հետո բոլոր ադրբեջանցիները սկսել են զանգահարել իրենց դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օգլուն, որը հետագայում լրատվամիջոցներին ասել է, որ Արա Գևորգյանը գողացել է ադրբեջանական երաժշտությունը՝ փոխելով անունը»,- պատմել է Գևորգյանը։

Կոմպոզիտորը նշել է, որ Բյուլ-Բյուլ Օգլին ավելի ուշ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջոցով ներողություն է խնդրել իրենից։

Սակայն, ըստ Գևորգյանի, ադրբեջանցիների հավակնությունները դրանով չեն սահմանափակվել. նրանք հորինել են մի պատմությունը, որ Գևորգյանը երաժշտություն է գողացել ադրբեջանցի կոմպոզիտոր Ֆիքրեթ Ամիրովից։

«Արդյունքում ադրբեջանական մամուլից տեղեկացա, որ տեղացի լրագրողները գնացել են Ամիրովների տուն, որտեղ կոմպոզիտորի որդին ասել է. ես արդեն հոգնել եմ կրկնելուց, բայց միևնույնն է օգուտ չկա։ Այս երաժշտությունը հայրս չի գրել»,- ասել է Գեւորգյանը։

Կոմպոզիտորի խոսքով՝ ադրբեջանցիները դարձել են իրենց ստերի պատանդը և չգիտեն՝ ինչպես դուրս գալ այդ իրավիճակից։

«Իրավիճակը բարդ է նրանց համար, քանի որ իմ ստեղծագործությունը ներառել են Բաքվի Եվրոպական խաղերում, իրենց գովազդներում, Բաքվի, ադրբեջանական բանակի, գորգերի մասին ֆիլմերում։ Այս բոլոր տեսահոլովակներում հենց իմ կոմպոզիցիան է օգտագործվել»,- նշել է կոմպոզիտորը։

Արդյունքում Արա Գևորգյանի նախաձեռնությամբ նկարահանվել է «Story about Artsakh music» ֆիլմը, որը պատմում է «Արցախ» ստեղծագործության ստեղծման ամբողջ պատմությունը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ հայկական համույթը «Հրաշքների դաշտ» շուի ամանորյա թողարկման ժամանակ կատարել է «Արցախ» ստեղծագործությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …