Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ինտենսիվ մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի գնդակից ևս մեկ հայ զինծառայող է զոհվել։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված շարքային Վահան Բաբայանն է։
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ երկու վիրավոր զինծառայողների վիճակը կայուն է և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների սադրանքի հետևանքով երկու հայ զինծառայող է զոհվել։