Saturday , January 22 2022
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանն ԱՄՆ-ից լուրջ աջակացություններ չպետք է ակնկալի․ Սասունյան Տեսանյութ

Հայաստանն ԱՄՆ-ից լուրջ աջակացություններ չպետք է ակնկալի․ Սասունյան Տեսանյութ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում խոսել է նախորդ տարվա ընթացքում հետպատերազմյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերավերյալ Միացյալ Նահանգների արձագանքների մասին։

Սասունյանի կարծիքով՝ 2021 թվականի կարևոր ձեռքբերումներից է այն, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում չվերընտրվեց Դոնալդ Թրամփը, որը բացարձակապես չէր հետաքրքրվում հայ ժողովրդով և հայաստանյան խնդիրներով։ Փոխարենը նախագահի պաշտոնում ընտրվեց Ջո Բայդենը, ով ավելի հայամետ քաղաքական գործիչ է և սերտ կապեր ունի հայ համայնքի հետ։

«Տարին մեզ համար շատ լավ սկսվեց։ Ջո Բայդենը պահեց իր խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Դա շատ լավ էր, քանի որ մենք երկար տարիներ պայքարում էինք դրան հասնելու համար»,- նշել է Սասունյանը։

Հարութ Սասունյանը խոսել է նաև հիասթափությունների մասին՝ նշելով, որ Ջո Բայդենը չի պահել իր նախընտրական խոստումը։

«Ջո Բայդենն ասել էր, որ ԱՄՆ-ը դադարեցնելու է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը։ Սակայն Բայդենն այդ օրենքը թողեց ուժի մեջ, ինչը մեծ զայրույթ առաջացրեց ամերիկահայության շրջանում»,-ասել է Սասունյանը։

Նրա խոսքով՝ առաջիկայում լուրջ քայլեր և փոփոխություններ ակնկալել պետք չէ ԱՄՆ-ից, քանի որ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ աջակցությունը Հայաստանին սահմանափակվում է միայն կոչերով և հայտարարություններով։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանի վրա հարձակումը կարող է լինել թուրքական «բումերանգ». փորձագետ Տեսանյութ

Հայաստանի վրա հարձակումը կարող է լինել թուրքական «բումերանգ». փորձագետ Տեսանյութ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ …