Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / ԵԱՏՄ-ում դիտորդի կարկավիճակ ստանալու համար Ադրբեջանը հայտ չի ներկայացրել․ ԱԳՆ

ԵԱՏՄ-ում դիտորդի կարկավիճակ ստանալու համար Ադրբեջանը հայտ չի ներկայացրել․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցի շուրջ քննարկումներին։

Նրա խոսքով ՝ այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա։

Արմենպրեսին տված հարցազրույցում Վահան Հունանյանն ասել է՝ որևէ պետությանը դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը պահանջում է կոնսեսուսային որոշում, իսկ մինչ այդ, ԵԱՏՄ շրջանակներում պետք է անցկացվեն խորհրդակցություններ և քննարկումներ, այդ թվում՝ որևէ պետության դիտորդի կարգավիճակ շնորհելու նպատակահարմարությունը պարզելու համար։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ղազախստանի նախկին նախագահ, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ադրբեջանին որպես դիտորդ հրավիրել է ԵԱՏՄ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …