Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Բաքվում կարծում էին, որ կարող են Հայաստանից ստանալ ամեն ինչ, բայց սխալվեցին Տեսանյութ

Բաքվում կարծում էին, որ կարող են Հայաստանից ստանալ ամեն ինչ, բայց սխալվեցին Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Արտաշես Խալաթյանը հայտարարել է, որ հիմա հայկական կողմի դիրքերը դիվանագիտական դաշտում ավելի լավն են, քան անցյալ տարի պատերազմից առաջ։

Ըստ քաղաքագետի՝ այն ժամանակ Ադրբեջանը կարող էր խոսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ու «Հայաստանի ագրեսիայի» մասին, բայց հիմա դիվանագիտական դաշտում պարտություններ է կրում։

«Ադրբեջանի ակնկալիքները, որ պարտությունից հետո կարող է Հայաստանից ստանալ այն ամենը, ինչ ցանկանում է, չեն իրականանում», – ասել է նա։

Խալաթյանն ընդգծել է նաև, որ միջազգային հանրության շրջանակներում կոնսենսուս է ձևավորվել, որ արցախյան հակամարտությունը չի լուծվել, և «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը նույնպես մերժվում է աշխարհի կողմից։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իլհամ Ալիևի հայտարարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …