Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Ադրբեջանական ԶՈՒ-ն գնդակոծել է հայկական դիրքերը

Ադրբեջանական ԶՈՒ-ն գնդակոծել է հայկական դիրքերը

Դեկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքերի ուղղությամբ։

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանցիները կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակը ճնշվել է, զոհեր և վիրավորներ չկան։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ սադրիչ գործողություններից։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի զինծառայող։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …