Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կապված չէ կոմունիկացիաների ապաշրջափակման հետ․ փոխվարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կապված չէ կոմունիկացիաների ապաշրջափակման հետ․ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման ու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացները տարբեր են։

Փոխվարչապետի խոսքով՝ հայկական կողմը հետևում է Սոչիի հայտարարությանը, ըստ որի՝ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու և անվտանգության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ։

«Կա նաև պայմանավորվածություն` աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ երկկողմանի հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ: Սակայն այս հարցը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է Մհեր Գրիգորյանը։

Նրա փոխանցմամբ՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ։

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե պաշտոնական Բաքուն հայկական կողմից պահանջում «Զանգեզուրի միջանցքի» բացման ամսաթիվ ներկայացնել, Մհեր Գրիգորյանն ասել է, որ այդ հայտարարությունն անսպասելի է եղել Հայաստանի համար և հույս է հայտնել, որ առաջիկայում աշխատանքները կշարունակվեն արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է անարդյունք:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …