Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ժամանակ է պետք․ Բաբայանը մեկնաբանել է Արցախի վերաբերյալ Բլինկենի հայտարարությունը Տեսանյութ

Ժամանակ է պետք․ Բաբայանը մեկնաբանել է Արցախի վերաբերյալ Բլինկենի հայտարարությունը Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև ցանկացած բանակցություն ողջունելի կլինի։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը, թե անհրաժեշտ է հասնել արցախյան հակամարտության երկարաժամկետ և արդարացի լուծման, Բաբայանը նշել է, որ սա նոր տերմինաբանություն է, և ժամանակ է պետք հասկանալու՝ ինչ ասել է արդարացի լուծում, քանի որ յուրաքանչյուր կողմն ունի արդարության մասին իր պատկերացումները։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կներդրվի այս հայեցակարգում։ Թե ինչ է սա նշանակում, ցույց կտա ժամանակը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որ տեսանկյունից ենք մենք դիտարկում այս արդարադատությունը»,- ասել է ԱԳ նախարարը։

Բաբայանի խոսքով՝ արդարացի արդյունք, ինչ-որ չափով, կարող է լինել այն իրավիճակը, երբ կոնֆլիկտային հարցերի շուրջ կողմերը կարողանան հասնել փոխըմբռնման։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Դավիթ Բաբայանը և ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը մեկնաբանել էին Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …