Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Սելարայանը ցանկանում էր հաղթել և տիտղոսներ նվաճել, ինչն էլ արեց․ «Կոլամբուս Քրյու» Տեսանյութ

Սելարայանը ցանկանում էր հաղթել և տիտղոսներ նվաճել, ինչն էլ արեց․ «Կոլամբուս Քրյու» Տեսանյութ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարյանը 3 տարով երկարաձգել է պայմանագիրը ամերիկյան «Կոլամբուս Քրյու» ակումբի հետ։

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, վերջին երկու մրցաշրջանների ընթացքում Սելարայանն իսկապես ապացուցել է, որ ինքը MLS-ի առաջնության լավագույն խաղացողներից մեկն է։

«Մենք ուրախ ենք, որ նոր պայմանագիր ենք կնքել Սելարայանի հետ: Մենք նախկինում պայմանագիր կնքեցինք Լուկասի հետ 2019 թվականի դեկտեմբերին, քանի որ գիտեինք, թե որքան կարևոր է ունենալ խաղացող, որը կարևոր դեր է կատարելու MLS-ում: Նա ընտրեց Կոլամբուսը, քանի որ ցանկանում էր հաղթել և տիտղոսներ նվաճել, ինչն էլ արեց: Անցյալ տարի մենք նվաճեցինք MLS-ի գավաթը, իսկ այս տարի՝ «Campeones Cup»-ը»,- ասել է ակումբի նախագահ Թիմ Բեզբաչենկոն:

Սելարյանը «Կոլամբուս Քրյու»-ի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքը նաև տեսանյութ է հրապարակել Սելարայանի խփոծ գոլերի մասին:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը ճանաչվել է MLS-ի առաջնության շրջանակներում կայացած «Նեշվիլ» – «Կոլամբուս Քրյու» հանդիպման լավագույն խաղացող։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …