Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանն ու Ադրբեջանը Սոչիից հետո հայտնվեցին «ոչ ոքի» իրավիճակում. պատգամավոր Տեսանյութ

Հայաստանն ու Ադրբեջանը Սոչիից հետո հայտնվեցին «ոչ ոքի» իրավիճակում. պատգամավոր Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքների մասին։

Վարդանյանի խոսքով՝ հայկական և ադրբեջանական կողմերը գոհ են եղել բանակցությունների արդյունքներից․ դրանք ավարտվել են երկու կողմի հաղթանակով։

«Եզրափակիչ հայտարարությունն արտացոլում է այն հարցերը, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում։ Եվ, ըստ էության, կողմերից ոչ մեկը չի կարող հայտարարել, որ բանակցություններում հաղթել կամ պարտվել է»,- ասել է պատգամավորը։

Վլադիմիր Վարդանյանը հավելել է, որ Սոչիի բանակցությունները կարևոր էին նաև այն տեսանկյունից, որ սահմանին իրավիճակը լարված էր, և անհրաժեշտ էր թուլացնել այդ լարվածությունը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում ռուս քաղաքագետ Կոնստանտին Կալաչովն ասել էր, որ Սոչիում կայացած բանակցություններում Հայաստանը կարողացել է հասնել առավելագույնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …