Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ե՞րբ և որտե՞ղ են զոհվել ադրբեջանական ուղղաթիռի վթարից մահացած սպաները․ փորձագետներ Տեսանյութ

Ե՞րբ և որտե՞ղ են զոհվել ադրբեջանական ուղղաթիռի վթարից մահացած սպաները․ փորձագետներ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է այն կանխավարկածը, թե նոյեմբերի 30-ին ադրբեջանական ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված բարձրաստիճան սպաներն իրականում սպանվել են նոյեմբերի 16-ին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ տեղի ունեցած մարտերում։

Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, չնայած դժվար է հավատալ այդ վարկածին, բայց հաշվի առնելով, որ նման երեևույթներն Ադրբեջանում սովորական բնույթ են կրում, այդպիսի բան հնարավոր է։

«Ադրբեջանում նորմալ երևույթ է հասարակությունից զոհերին թաքցնելը, իրականությունը չներկայացնելը` հարազատների կամ ընտանիքի անդամների բերանները փակելու համար»,- ասել է Հովհաննիսյանը։

Նա ասել է նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո նոյեմբերի 16-ի բախումն ամենամեծն է, որի ժամանակ ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ։

«Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, բոլորովին չեմ բացառում այդ սցենարը»,- ասել է ՊՆ մամուլի նախկին խոսնակը։

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ չի կարելի միանշանակ պնդել այս կանխավարկածը․ հնարավոր է՝ նոյեմբերի 16-ին զոհված միայն մի քանի սպաների տվյալներն են մտցվել ուղղաթիռի վթարի հետևանքով մահացածների ցուցակի մեջ։
[22:36] Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը բացառում է վերոնշյալ կանխավարկածի հավանականությունը։

«Իրականում ես դա հավանական չեմ համարում, որովհետև սպայական կազմը, որպես կանոն, ակտիվ մարտերին չի մասնակցում, նրանք հրամանատարական կետերից մարտը վարում են»,- ասել է փորձագետը։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ բարձրաստիճան սպայական անձնակազմը բուն բախումների կետից բավականին հեռու է գտնվում, ինչը բացառում է նրանց զոհվելը մարտական գործողությունների ժամանակ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ադրբեջանում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվածների թվում եղել են բարձրաստիճան սպաներ

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …