Wednesday , April 24 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ի՞նչ կպահանջվի Հայաստանից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման դիմաց. քաղաքագետ Տեսանյութ

Ի՞նչ կպահանջվի Հայաստանից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման դիմաց. քաղաքագետ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Արմեն Վարդանյանը մեկնաբանել է տեղեկությունը, թե ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում ետ են քաշվել՝ լքելով Հայաստանի ինքնիշխան տարածքը։

Խոսելով ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման դիմաց հայկական կողմի զիջումների մասին՝ Արմեն Վարդանյանն ասել է, որ ամենայն հավանականությամբ կան որոշակի պայմանավորվածություններ, որոնք հնարավոր է՝ վերաբերում են ճանապարհների ապաշրջափակմանը։

«Այդ հարցում հստակություն կլինի առաջիկա օրերին, երբ փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովը հանդես գա հայտարարությամբ»,- ասել է նա։

Քաղաքագետը նշել է նաև, որ վերջին շաբաթներին Ադրբեջանը մեծ թվով զորքեր է կենտրոնացրել Հայաստանի հետ սահմանին՝ ճնշում գործադրելու և դեպի Նախիջևան «միջանցք» ստանալու նպատակով։ Սակայն, ըստ նրա, նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերի պատասխան գործողությունները և Սոչիում եռակողմ հանդիպումը Իլհամ Ալիևին ետ պահեցին արկածախնդրությունից։

Ավելի վաղ ռուս քաղաքագետ Կոնստանտին Կալաչովը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարելի է դրական գնահատել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …