Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ինչպե՞ս կազդեն լիրայի անկումն ու Թուրքիայում բողոքի ցույցերը Հայաստանի վրա. թուրքագետ Տեսանյութ

Ինչպե՞ս կազդեն լիրայի անկումն ու Թուրքիայում բողոքի ցույցերը Հայաստանի վրա. թուրքագետ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում թուրքագետ Անահիտ Վեզիրյանը հայտարարել է, որ Թուրքիայի ներքին խնդիրները, որոնք առաջացել են լիրայի փոխարժեքի փլուզմամբ և կառավարության դեմ բողոքի ակցիաներով, կարող են էլ ավելի դրդել երկրի ղեկավարությանը արտաքին ասպարեզում ապակառուցողական գործողությունների։

Վեզիրյանի խոսքով՝ հայ հասարակության արձագանքը Թուրքիայի իրադարձություններին ավելի շատ զգացմունքային է, քան ռացիոնալ։

«Եթե նույնիսկ այնտեղ իշխանությունը փոխվի, ի՞նչ կտա մեզ։ Թուրքիայում կուսակցությունների մեծ մասը ազգայնական կողմնորոշում ունի, որոնք պաշտպանում են պանթուրքիզմի գաղափարը։ Մենք դա տեսանք վերջերս, երբ ազգայնականները Էրդողանին ներկայացրեցին Թուրանի քարտեզը», – ասել է նա:

Թուրքագետը նշել է, որ Հայաստանի համար իսկապես դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ, և Հայաստանը կարող է ավելի շատ կորցնել, քան շահել հարաբերությունների կարգավորման դեպքում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին ասել էր, որ Թուրքիայում բողոքի տրամադրությունները ոչ մի կերպ չեն ազդի նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարության վրա։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …