Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ինչո՞վ էր տարբերվում Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը Փաշինյանի «սիգնալներից». պատգամավոր Տեսանյութ

Ինչո՞վ էր տարբերվում Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը Փաշինյանի «սիգնալներից». պատգամավոր Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը մեկնաբանել է անցյալում և ներկայում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու փորձերը։

Ըստ Մամիջանյանի՝ 2008 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» նպատակ ուներ հեռացնել թուրքական գործոնը արցախյան հարցի կարգավորման գործընթացից։

«Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ներկայիս իշխանությունների քաղաքականությունը փորձ է Անկարային է’լ ավելի ներգրավելու արցախյան գործընթացում»,- ասել է Մամիջանյանը։

Պատգամավորը նշել է` չնայած դիվանագիտական հարաբերություններ հաստատել չհաջողվեց, սակայն «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում Հայաստանը միջազգային հանրության աչքում դարձավ անկախ արտաքին քաղաքականություն ունեցող երկիր։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասել էր, որ Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …