ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի հիմնադիր, հայկական բանակի պահեստազորի գնդապետ Ալեքսան Մինասյանը և մեդիափորձագետ Արթուր Պապյանը խոսել են նոյեմբերի 16-ին Հայաստանի Սյունիքի մարզում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին։
Ալեքսան Մինասյանի խոսքով՝ պատերազմից հետո, մեկ տարվա ընթացքում, հայկական զինված ուժերը դեռ չեն վերականգնվել և հասել այն մակարդակին, որ արդյունավետ դիմակայեն Ադրբեջանի զանգվածային հարձակումներին։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանն էլ իր հերթին հայտնել է, որ Հայաստանի դիրքերը տեղեկատվական դաշտում նույնպես թույլ են, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, արդյունավետ է գործում այս ոլորտում, միջազգային լրատվամիջոցները հեղեղելով ադրբեջանամետ տեղեկություններով։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը քննադատել էր այն մարդկանց, ովքեր փորձում են քաղաքական միավորներ հավաքել այն իրավիճակում, երբ սահմանին ռազմական գործողություններ են ընթանում։
Մանրամասները՝ տեսանյութում։