Saturday , December 3 2022
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայերը կկարողանան խաղաղ ապրել այս երեք քայլերն անելուց հետո․ Հայրապետյան Տեսանյութ

Հայերը կկարողանան խաղաղ ապրել այս երեք քայլերն անելուց հետո․ Հայրապետյան Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Ձայն» կուսակցության նախագահ Արուսյակ Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանը պատմական հնարավորություն ունի եզրակացություններ անելու, դասեր քաղելու 44-օրյա պատերազմից և սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններից։

«Մենք պետք է հասկանանք, որ մեր շահերը պաշտպանելու ենք բացառապես մենք՝ մեր զենքը, մեր պետությունը։ Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ այդ միջանցքը բացվի»,- ասել է նա։

Ըստ Հայրապետյանի՝ Հայաստանի ամբողջ բնակչությունը, այդ թվում՝ կանայք, պետք է զինվեն, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակելու են իրենց ագրեսիվ պահվածքը։

«Խաղաղ ապրելու համար մենք պետք է լինենք զգոն, զինված և պատրաստ դիմադրելու։ Այս տարածաշրջանում միայն այդպես կարող ենք ապրել խաղաղ պայմաններում»,- ասել է Հայրապետյանը։

Անդրադառնալով վերջին իրադարձությունների հետ կապված միջազգային կառույցների հայտարարություններին, Հայրապետյանը մեղադրել է հայկական դիվանագիտությանը, որը նրա կարծիքով անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում պատշաճ կերպով չի կատարել միջազգային հանրության հետ աշխատելու իր պարտավորությունները։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է արտերկրի դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …