Thursday , April 18 2024
amru
Home / Լրահոս / Միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի արձաքանքում ադրբեջանական ագրեսիային․ Միրզոյան

Միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի արձաքանքում ադրբեջանական ագրեսիային․ Միրզոյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

Նախարարը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի վերաբերյալ։

«Երեկ հերթական անգամ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք զրահատեխնիկայի, հրետանու, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ։ Ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ բացի օդուժից»,- ասել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի այս վարքագիծը հետևանք է այն բանի, որ մեր միջազգային գործընկերները և միջազգային հանրությունը պատշաճ և հասցեական չեն արձագանքել Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը դեռ անցած տարի Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ժամանակ։

«Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունն Ադրբեջանի վրա՝ հորդորելու դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները Հայաստանի նկատմամբ»,- հավելել է նախարարը։

Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել նաև, որ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստանի Հանրապետության տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը արցախյան հիմնախնդրից: Նախարարը վստահեցրել է՝ Հայաստանը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը։

Արարատ Միրզոյանը դիվանագետներին տեղեկացրել է նաև, որ հայկական կողմն ունի հաստատված 1 զոհ, 12 գերեվարված զինծառայող, ևս 24 հայ զինծառայողի մասին տեղեկություններ չկան և ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են որոնողական աշխատանքներ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …